Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Հայոց թերիները` ստրկության թերիներն են»

«Հայոց թերիները` ստրկության թերիներն են»
27.03.2023 | 09:55

Հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական բուռն զարգացումները և մեր տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական գերլարված իրադրությունն ու սպասվող պայթունավտանգ բռնկումները, կարելի է ենթադրել, որ առջևում Հայաստանի Հանրապետությանը նույնպես մեծ փոթորկումներ են սպասվում։

Եթե այս ամենին գումարենք Հայաստանի քաղաքական սինլքոր ղեկավարությանը և բնակչության զգալի մասի քաղաքական իդեալը կամ ավելի ճիշտ դրա բացակայությունը, ապա մեզ համար ըմբռնելի կդառնա հայության և Հայաստանի վտանգված ապագան։
Սակայն Հայաստանյան իրականության մեջ կարելի է գտնել ամեն բան, միայն թե ոչ սպասվող ապագային բաց աչքերով և սառնասրտորեն նայելու քաղաքական կամք։
Ակամայից մտաբերում եմ դոկտոր Հայկ Խաչատրյանի խոսքերը․
«Մարդաբան Ֆոն Լուչանը (Felix von Luschan), որ այդքան խնամքով (նաև բարյացակամորեն) ուսումնասիրեց մեր ցեղային պատկանելիության հարցը և ապրող ժողովուրդի կյանքը, մեզ որակեց «քաղաքականապես հիմար»:
Քաղաքական ամեն հիմարություն պայմանավորվում է նախ և առաջ պատմական զգացումի բացակայությամբ: Ահա մեր ինքնախաբեությունների, սխալանքների և, վերջին հաշվով, աղետավոր ձախողանքների ներքին պատճառը:
Ազգը, որն անընդունակ է իր անցյալի մեջ որոնել իր ներկայի խորհուրդը և ապագայի աստղը, նման ազգը զուրկ է պատմական զգացումից, որով` նոր պատմություն կերտելու կորովից և հանճարից»: - Հայկ Ասատրյան
Սակայն երբ բաղդատում եմ մեր իրականության մեջ գերակշռող «քաղաքական» տգետ տեսլականները, ակամայից մտաբերում եմ Գ․ Նժդեհից մեկ այլ միտք․
«Հայ հավաքականությունը օրվա իր աղքատիկ հոգեբանությամբ բարոյապես ազատ չէ ավելի լավ օրերի մասին երազելու»։
Կամ Ջորջ Բայրոնի խոսքերը․
«Հայոց թերիները` ստրկության թերիներն են»։

Գոռ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5716

Մեկնաբանություններ